ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը որդու՝ Յան Պետրոսյանի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։
Նա լուսանկարին կից գրել է․ «Կյանքիս հետ կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո»։
Բազմաթիվ երկրպագուներ մեկնաբանություններում կրկին շնորհավորել են և բարեմաղթանքներ գրել նորաթուխ մայրիկին ու փոքրիկ Յանին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 19–ին երգչուհին հայտնել էր, որ մայրիկ է դարձել։ Նա նաև տեղեկացրել էր, որ որդուն Յան են անվանակոչել, քանի որ Յանը հայերի ազգանունների վերջին մասնիկն է, ինչպես նաև եբրայերեն նշանակում է «God is gracious»` Աստված ողորմած է։
Լիլիթ Հովհաննիսյանը և երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն ամուսնացել են 2011 թվականին։ Վահրամն ու Լիլիթը ծանոթացել են «Հայ սուպերսթար –1» նախագծի շրջանակում։