«Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի

Դաշինքը շարունակում է հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը պատրաստվում է հաջորդ շաբաթ հանրահավաք կազմակերպել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անգեսսա Խամոյանը։
«Մենք երբեք էլ չենք հրաժարվել փողոցային, հանրահավաքային պայքարից և խորհրդարան անցնելուց հետո բազմիցս հայտարարել ենք այդ մասին»,- ասաց նա։
Խամոյանը նշեց, որ այս պահին հստակ օրվա և ժամի մասին հայտարարություն անել չի կարող, առաջիկայում դաշինքի անունից հայտարարություն կտարածվի։
Խոսելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների մասին` պատգամավորը նշեց, որ եղել են տարբեր քննարկումներ, և այս պահին էլ դրանք շարունակվում են։
Որոշել են չհարմարվել իրականությանը. ՀՅԴ Երիտասարդականը համահայկական պայքար է սկսում
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիրների հետ