«Նախարարությունում նման քննարկում չի եղել։ Համենայն դեպս, մեր մակարդակում չի քննարկվել, որ արձակուրդից հետո առկա ուսուցում չի շարունակվելու,– հայտնեց Սուսաննա Ազատյանը,– եթե ընդհանրապես «լոքդաուն» լինի, կյանքը կանգ առնի, փակվի ամեն ինչ, այդ դեպքում, բնականաբար, մենք էլ կմտածենք այդ ուղղությամբ։ Բայց հիմա եթե երեխաները հեռավար դաս անեն, իսկ երեկոյան գնան ինչ–որ զվարճանքի վայր` կինո, թատրոն, եթե ժամանցի վայրերը շարունակեն ամբողջ հզորությամբ աշխատել, դրա իմաստն (հեռավար ուսուցման անցնելու,–խմբ.), անկեղծ ասած, չենք հասկանում»։
«Այսինքն` թիրախային միջամտություններ են պետք, որ այս տարածումը կանխենք, որովհետև հակահամաճարակային վարքագիծը մեղմ ասած` կաղում է։ Կամ գուցե չկա՞ մեր հանրության մեջ COVID-ի դեմ պահանջարկ և հանրության համար այս թվերը նորմա՞լ են։ Եթե հանրության համար նորալ են, գուցե պայքարել էլ պետք չէ»,– տարակուսում է մասնագետը։