Էրդողանը արտաքսում է Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաններին

Դիվանագիտական պրակտիկայի համաձայն` «անցանկալի անձ» հայտարարված դիվանագետը պարտավոր է 24 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱԳՆ–ին կարգադրել է անցանկալի անձ հայտարարել իրավապաշտպան Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին։
Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ–ի դեսպանատներն ավելի վաղ Թուրքիային հորդորել էին ազատ արձակել Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ–ն կանչել էր այդ երկրների դեսպաններին և հիշեցրել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։
F-16 կործանիչների մատակարարման պատվերի ձևակերպման գործընթացը մեկնարկել է. Թուրքիայի ՊՆ
«Ես մեր արտգործնախարարին կարգադրել եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ 10 դեսպանները անցանկալի անձ հայտարարվեն», – ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Էսքիշեհիր քաղաքում։ Ելույթը հեռարձակվել է Թուրքիայի առաջնորդի Twitter–յան էջում։
Մենք կարևորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը. ՀՀ ԱԽՔ
Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը։ Հիմնադրամը մասնավորապես աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնություններին ուղղված նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, այդ թվում թուրք և հայ բնակչության հաշտեցման և քրդական հարցի խաղաղ լուծման վերաբերյալ։
«Ովքե՞ր եք դուք». Էրդողանը սպառնացել է արտաքսել 10 երկրի դեսպաններին
2020 թվականի փետրվարին Թուրքիայի դատարանը Քավալային արդարացրել էր 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում բողոքի ցույցերի մասին գործով կառավարությանը գահընկեց անելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը նրա կալանավորման համար նոր օրդեր էր տվել։ Քավալային նոր մեղադրանքներ էին առաջադրվել, այս անգամ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։
Էրդողանն ԱՄՆ-ից կպահանջի վերադարձնել կործանիչների գումարը