ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Դավթաշեն կամրջից այսօր մոտ 60 տարեկան տղամարդ է նետվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Մաշտոցի բաժինն ու Դավիթաշենի բաժանմունքն այդ մասին ահազանգ են ստացել ժամը 14։50-ին։
Դեպքի վայր են մեկնել նաև փրկարարները, որոնք անանցանելի վայրից դուրս են բերել դին։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա. Պ-ն էր, որին առավոտից փնտրում էին ընտանիքի անդամները։