Ռուսաստանում օտարերկրացիներին թույլ կտան համատեղել ժամանման նպատակները. ՆԳՆ–ի նախագիծը

Օրինագծի համաձայն` Ռուսաստանում բուժվելու համար օտարերկրյա քաղաքացիները կկարողանան ստանալ նոր` սովորական բժշկական վիզա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում օտարերկրացիներին թույլ կտան համատեղել ժամանման նպատակները, ինչպես նաև անկախ դրանից՝ զբոսաշրջային ուղևորություններ իրականացնել և ստանալ բժշկական ծառայություններ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, բժշկական և առողջապահական զբոսաշրջության միջազգային կոնգրեսի ժամանակ ասել է ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Ադզինովը։
Աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան կհեշտացվի
Ինչպես նշել է Ադզինովը` մշակված միգրացիոն օրինագծի համաձայն, երկրում գտնվելու թույլատրված ժամանակահատվածի ընթացքում օտարերկրացիները կկարողանան փոխել իրենց ժամանման նպատակն առանց Ռուսաստանի սահմանները լքելու։
«Ամրագրվում է ժամանման առանձին նպատակների համատեղման հնարավորությունը (օրինակ՝ աշխատանք և ուսում)», – ասել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը։
Ադզինովը նշել է, որ օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանում բուժվելու համար կկարողանան վիզայի նոր (սովորական բժշկական) տեսակ ստանալ։
Ռուսաստանի ՆԳՆ-ն նոր կարգ է պատրաստում օտարերկրացիների մուտքի և ելքի համար
«ՌԴ բուժման նպատակով մուտք գործող օտարերկրյա քաղաքացու և նրան ուղեկցող անձի համար սովորական բժշկական վիզա կձևակերպվի», – ասել է նա։
Նման վիզա կտարամադրվի մինչև մեկ տարի ժամկետով։
Բացի այց, Ադզինովի խոսքով, օտարերկրացիների կողմից իրավախախտումներ կատարելու կանխարգելման միջոցառումներից մեկի համաձայն, օրինագիծը նախատեսում է իրավասու պետական մարմինների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ օտարերկրյա քաղաքացիներին` իրավաբանական տեսանկյունից նշանակալի իրադարձությունների, կոնկրետ գործողությունների կատարման անհրաժեշտության, ինչպես նաև դրանց չկատարման իրավական հետևանքների մասին իրազեկելու պարտավորությունը։