Նաև ՀՀ–ից ուղարկված 200 ռուբլու համար․ Պեսկովը՝ օտարերկրյա գործակալների օրենքի մասին

Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է, որ Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչվելու մասին որոշումը կարելի է վիճարկել դատարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Օտարերկրյա գործակալությունների մասին օրենքում խոսք չկա այն մասին, որ պետք է աչք փակել օտարերկրյա գործակալ ճանաչված կազմակերպության համար 200 ռուբլի գումար փոխանցելու վրա: Այսօր լրագրողներին է ասել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանից 200 ռուբլի փոխանցում ստացած «Գոլոս» շարժումը օտարերկրյա գործակալների ռեեստրում գրանցելու հարցին։
«Օրենքում գրված չէ, որ եթե խոսքը ոչ մեծ գումարի՝ 200 ռուբլու մասին է, ուրեմն կարելի է ուշադրություն չդարձնել»,- ասել է նա։
«Գողացված միլիարդներով». Ալեքսեյ Նավալնու հիմնադրամը ամերիկյան կրկնօրինակ ունի
Պեսկովի խոսքով՝ գերատեսչությունը պետք է հետևի օրենքի տառին և ոգուն:
Ավելի վաղ ՌԴ արդարադատության նախարարությունը ընտրողների իրավունքների պաշտպանության «Գոլոս» ՀԿ-ն ներառել էր օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող չգրանցված հասարակական միավորումների` 2021թ․-ին ստեղծված ռեեստրում։
Այս շարժումն առաջինն էր դարձել նոր ռեեստրում։ Այնտեղ նշված է, որ «Գոլոսին» ՀՀ քաղաքացի է ֆինանսավորել։
Շարժման կայքում գրված է, որ իրենք ուսուցանում են դիտորդներին, աջակցում դաշնային թեժ գծի և առցանց ծառայությունների աշխատանքին, ընտրողներին իրավաբանական օգնություն են ցուցաբերում, մասնակցում են ընտրական համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումներ են անցկացնում:
Ռուսաստանում օտարերկրացիներին թույլ կտան համատեղել ժամանման նպատակները. ՆԳՆ–ի նախագիծը
ՌԴ–ի հանդեպ Արևմուտքի ագրեսիվ քաղաքականությունը մտել է փակուղի. Մարիա Զախարովա