Ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին

Արևմտյան ռազմական օկրուգի զորքերը պարբերաբար զորավարժություններ և հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացնում։
Sputnik
Անդրեյ Կոց
Վաշինգտոնը կշարունակի զինել Ուկրաինայի ԶՈւ-ին։ Տեղեկությունը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարությունն ամբողջությամբ աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ձգտումը, ու ոչ ոք իրավունք չունի դրան խոչընդոտել: Մոսկվայում դա կարմիր գիծ են համարում։ ՌԻԱ Նովոստիի նյութում ընթերցեք՝ ինչով է սպառնում Ռուսաստանին ու աշխարհին Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Կարմիր գիծ

Օսթինի այցն Ուկրաինա մեծ շուքով է անցել։ Պետական լրատվամիջոցները չէին թաքցնում ցնծությունը և պնդում էին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը գործնականում լուծված է։ Այնուամենայնիվ, Պենտագոնի ղեկավարն ուկրաինացիներին կոնկրետ ոչինչ չի խոստացել. միայն ընդհանուր արտահայտություններ ինքնիշխանության ու եվրատլանտյան ձգտումներին աջակցելու, ինչպես նաև բաց դռների մասին:
ՆԱՏՕ–ի «Steadfast Noon 2021» գաղտնի վարժանքների նպատակը Եվրոպան ոչնչացնելն է
Սակայն դա պարզապես քաղաքավարությունից դրդված այց չէր։ Երբ Օսթինի ինքնաթիռը վայրէջք էր կատարում Կիևում, Սև ծովի վրա ռուսական Ղրիմի ափերի երկայնքով ցուցադրաբար ԱՄՆ ՌՕՈւ B-1 ռազմավարական երկու ռմբակոծիչներ անցան։ Ուղերձն ակնհայտ էր․ «Մենք երկար ժամանակով ենք հաստատվել ձեր սահմանների մոտ»:
Թեև ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալու երաշխիքներ չեն տալիս, Կրեմլում չափազանց լուրջ են վերաբերվում նման հեռանկարին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դա կոպտորեն կխախտի Ռուսաստանի ազգային շահերի կարմիր գծերը: Մոսկվան ստիպված կլինի «առավել ակտիվ միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար»։
Ուկրաինայում անմիջապես են արձագանքել։ Արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մեծամտորեն ասել է, թե Կիևին չի հետաքրքրում այդ թեմայի շուրջ Մոսկվայի կարծիքը: Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը հակադարձել է՝ այդ հարցը շատ է մտահոգում ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին, որոնք ամենևին էլ չեն ուզում պատերազմել միջուկային տերության դեմ դաշինքի նոր անդամի համար, որը խնդիրներից բացի ոչ մի բան չի բերում Արևմուտքին:
WSJ-ի ընթերցողներն ընդունել են, որ Պուտինն իմաստուն է. նրանք ծաղրել են Արևմուտքին
Բարեբախտաբար, աշխարհամասում քչերն են ուզում իրենց զինվորներին ուղարկել չգիտես ինչի համար կռվելու: Փորձագետները խոստովանում են, որ մոտ ապագայում Ուկրաինային դժվար թե ընդունեն Հյուսիսատլանտյան դաշինք։ ՌԻԱ նովոստիի հետ զրույցում Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն ասել է, որ Լլոյդ Օսթինը հույս ուներ միայն հանգստացնել Կիևի ղեկավարությանը, որն արդեն հիստերիկ տոնով դաշինքի անդամակցություն է պահանջում։
Ինչևէ, միանգամայն հավանական է, որ Ուկրաինան թեև ուշ, բայց կհայտնվի ՆԱՏՕ-ում։ Ամերիկացիները չափից շատ են ծախսել Ուկրաինայի ԶՈւ-ի արդիականացման վրա, իսկ նրանք երբեք առանց շահելու հնարավորության գումար չեն ներդնում:

Դոնբասի հարցը

«Ուկրաինան իսկապես Ռուսաստանի համար այն կարմիր գիծն է, որից ՆԱՏՕ-ին ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ անցնել», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշեց ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը,–պատճառը պարզ է: Ուկրաինայի ժողովուրդը էթնիկ նմանություն ունի ռուսերի հետ։ Ըստ էության` երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին` նախադրյալներ կստեղծի լիարժեք քաղաքացիական պատերազմի համար։ Դա չափազանց շահավետ կլիներ ԱՄՆ-ի համար։ Պենտագոնն արդեն Ուկրաինայի ԶՈւ-ից ձևավորում է առաջին էշելոնի զորքերը, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ռուսաստանի հակամարտության դեպքում կգնան առաջինը և առաջինը կմահանան։ Ինչպես ասում են՝ Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի դեմ պատերազմել մինչև վերջին ուկրաինացին»։
Փորձագետը համոզված է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հետո դրա արևելյան սահմաններում անմիջապես կհայտնվեն արևմտյան հետախուզական ապարատներ, որոնք կարող են վերահսկել օդային ու ցամաքային իրադրությունը ընդհուպ մինչև Ուրալ: Իսկ դրանից հետո ամերիկացիներն այստեղ կտեղակայեն ՀՀՊ համակարգի տարրեր, միջին և փոքր հեռահարության հրթիռներ՝ մինչև ռուսական խոշորագույն քաղաքներ նվազագույն թռիչքային ժամանակով։
«Միայնակ անհնար է տանգո պարել». Կրեմլը՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին
«Չպետք է մոռանալ նաև Դոնբասի խնդրի մասին։ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո հնարավոր է` չճանաչված հանրապետությունների դեմ կռվեն արդեն արևմտյան երկրների զինվորները։ Այդ ժամանակ կա՛մ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ամբողջովին կջախջախվեն, կա՛մ Ռուսաստանը կօգնի նրան, ինչը կհանգեցնի Արևմուտքի հետ բացահայտ առճակատման»,- ավելացրեց Սիվկովը։
Այդ դեպքում Կրեմլի համարժեք միջոցը, փորձագետի կարծիքով, կլինի ըմբոստ հանրապետությունների անկախության ճանաչումն ու դրանց ընդգրկումը Ռուսաստանի կազմում, ինչից Արևմուտքում շատ են վախենում: Բացի այդ, հարկ կլինի ավելի ամրապնդել արևմտյան սահմանները։
«Ամեն դեպքում, Ուկրաինան ՆԱՏՕ-ում լուրջ սպառնալիք է մեզ համար, և դա անտեսելն անթույլատրելի է», - ընդգծեց Սիվկովը:

Կանոններ չկան

Այսօր դաշինքին Ուկրաինայի անդամակցության գլխավոր խոչընդոտը Դոնբասի պատերազմն է։ Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ չլուծված տարածքային, էթնիկ կամ քաղաքական հակամարտություններով պետություններին այնտեղ չեն վերցնում։ Բրյուսելում հիմարներ չեն նստած, որոնք օվկիանոսի այն կողմից եկած լինելու պատճառով պատրաստ են ներքաշվել օտար պատերազմների մեջ։
Այնտեղ հասկանում են՝ պետք է գոնե ինչ-որ ձևականություններ պահպանել։ Մյուս կողմից՝ դա չխանգարեց դաշինքի երկրներին ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ շրջանցելով միջազգային իրավունքը, ինչպես նաև ներխուժել Իրաք՝ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թույլտվության։

«Մենք զիջումների ենք գնում, բայց Արևմուտքը մեզ նման լավություն չի անում», - ասում է ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Սերգեյ Սուդակովը, - ՆԱՏՕ-ն շարունակում է շանտաժը։ Նրանց վերջին քայլը մեր դիվանագետների արտաքսումն է բոլոր կառույցներից, որոնք պատասխանատու են դաշինքի հետ Ռուսաստանի փոխգործակցության համար։ Սառը պատերազմի տարիներին ձևավորված փոխհարաբերությունների կառուցման սկզբունքներն արդեն հնացել են։ Այսօր գործում է միայն ուժեղի իրավունքը։ Եվ, իհարկե, Ուկրաինան շատ է ուզում այդ ուժեղներին աշխարհին միանալ»։

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանին անհրաժեշտ է առնվազն ձևակերպել ազգային անվտանգության հայեցակարգ, որը հստակ տարանջատում է՝ ինչն է սպառնալիք երկրի համար, իսկ ինչը՝ ոչ։ Թե ինչն է կարելի համարել casus belli, և ինչը հատուկ ուշադրություն չի պահանջում։ Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հետո պատերազմի ուղղակի առիթ կարող է դառնալ Ռուսաստանի սահմաններում ցամաքային բազավորման «Տոմահավկ» ամերիկյան հրթիռների տեղակայումը:
ՌԱԴԻՈ
Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում
«Մենք մինչև վերջին պահը չենք իմանա, թե ինչով են դրանք լիցքավորված», – բացատրում է Սուդակովը, - դա կարող է լինել ստանդարտ, բեկորային-ֆուգասային լիցքավորիչ, կարող է լինել նաև միջուկային։ Մի քանի հազար «Տոմահավկներից» բաղկացած համազարկը չափազանց դժվար է զսպել, թեև մենք ունենք աշխարհի լավագույն` ամենաարդիական ՀՕՊ համակարգը։
Ակնհայտ է, որ իրավիճակի լրջությունը գիտակցում են նաև Զնամյոնկա, 19 հասցեում։ Արևմտյան ռազմական օկրուգի զորքերը պարբերաբար զորավարժություններ և հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացնում։ Դրանց հիմնական լեգենդը պաշտպանությունն է արևմուտքի հարձակումներից։