ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» հաջորդ տարվա հունվարին կմեկնի ԱՄՆ: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքի ընթացքում նախատեսվում են մի շարք ստուգողական հանդիպումներ:
Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը նվաճած «Ալաշկերտը» նախավերջին տեղում է Հայաստանի առաջնությունում: Յոթ տուրից հետո թիմն ունի 6 միավոր։
«Ալաշկերտը» նվաճել է նաև ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում հանդես գալու իրավունք: Երևանյան ակումբը երեք պարտություն է կրել երեք խաղում ՝ իսրայելական «Մաքաբիին» (1:4), ֆիննական ՀԻԿ-ին (2:4) և ավստրիական ԼԱՍԿ-ին` (0:3) հաշվով: