Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները

Զորավարժություններին մասնակցում են ՀՀ ԶՈւ հատուկ բանակային կորպուսի և ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Այսօր մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:
Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը հետևում է զորավարժություններին։
Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները:
Գեներալը նաև ընդգծեց, որ նմանատիպ վարժանքներ անցկացվում են տարին մի քանի անգամ, համատեղ պատրաստության պլանի համաձայն։
1 / 6

Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:

2 / 6

Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:

3 / 6

Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:

4 / 6

Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:

5 / 6

Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը հետևում է զորավարժություններին։

6 / 6

Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները։

Այսօրվա զորավարժություններին խաղարկվելու է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ: