Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը կուժեղացվի տնտեսական ոլորտում

Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, ԼՂ հարցի ու խաղաղ բանակցությունների արդյունավետության, հակամարտության կարգավորման առումով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության ուժեղացումը տնտեսական ոլորտում՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների համատեքստում մնացած ոլորտներում կա՛մ ամեն ինչ արվել է, կա՛մ արվելու ճանապարհին է։

«Սա չափազանց կարևոր եմ համարում մեր քաղաքական հարաբերություններն ամրապնդելու ու ավելի արդյունավետ դարձնելու իմաստով: Ուրախ եմ արձանագրել, որ կարծես այս հարցում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, իմ բարեկամ Էմանուել Մակրոնը նույնպես այդպիսի պատկերացում ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ, մասնավորապես, տարբեր ենթակառուցվածքային ծրագրերում վերջիններիս մասնակցությամբ:
Նա ընդգծել է Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, ԼՂ հարցի ու խաղաղ բանակցությունների արդյունավետության, հակամարտության կարգավորման առումով: Վարչապետը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը նոր ակտիվություն կցուցաբերի այս ուղղությամբ, և երկու երկրների ունեցած հարուստ օրակարգը նաև կնշանավորվի նոր ձեռքբերումներով։
Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Անն Իդալգո
Դեսպան Լույոն շեշտել է, ոչ իր համար Հայաստանը մի հերթական երկիր չէ:
«Ինձ համար շատ լուրջ պատասխանատվություն է լինել Ֆրանսիայի դեսպան Հայաստանում՝ հաշվի առնելով ինչպես մեր հարաբերությունների երկարատև բնույթն ու ակտիվությունը, այնպես էլ, պարոն վարչապետ, Ձեր անձնական հարաբերությունը մեր երկրի նախագահի հետ»,- ասել է Անն Լույոն:
Դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն ինչ երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները նոր թափով առաջ մղելու համար: Նա հավելել է, որ նախատեսվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ առաջիկայում մշակել համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»:
Ֆրանսիան ու Հունաստանը հայտարարել են փոխադարձ պաշտպանության համաձայնագրի ստորագրման մասին
Կառավարության ղեկավարն ու դեսպանը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցի կարևորության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
«Ֆրանսիայում մեզ թուրքերից շատ են սիրում». ինչ անել պատրանքներին չտրվելու համար
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացմանը։ Անդրադարձել են Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական առաջմղմանը և այլն։