Էրդողանն արևմտյան ԶԼՄ-ներին մեղադրել է արցախյան պատերազմը ոչ օբյեկտիվ լուսաբանելու մեջ

Թուրքիայի նախագահի կարծիքով՝ պետությունները պետք է վերացնեն սպառնալիքները ռազմավարական ոլորտներում, ներառյալ` ԶԼՄ-ների դաշտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է այն, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները լուսաբանել Արցախյան հակամարտությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա թուրքալեզու երկրներին կոչ է արել ստեղծել անկախ տեղեկատվական համակարգ և լրատվամիջոցներ:

Առանց վերահսկողության գործող սոցցանցերը սկսել են սպառնալ պետությունների ժողովրդավարությանը, հասարակությանն ու ազգային անվտանգությանը։ Մեր երկրները պետք է ձևավորեն անկախ տեղեկատվական համակարգ և լրատվամիջոցներ այնպես, ինչպես Թուրքիան այսօր անում է պաշտպանական ոլորտում», - ասել է Էրդողանը Թյուրքական խորհրդի մեդիաֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Նա արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է 2020թ. աշնանն Արցախում ռազմական հակամարտության լուսաբանման երկակի ստանդարտների մեջ՝ դա անվանելով «տեղեկատվական էմբարգոյի» առաջին և ոչ վերջին օրինակը:
«Թուրքիան քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանն օգտվի այս շանսից». Էրդողան
«Տեղեկատվական ոլորտում երկակի ստանդարտները, որոնց մենք ականատես եղանք Ղարաբաղում պատերազմի ժամանակ, հաստատեցին մեր երկրների համար ապատեղեկատվության և ստի դեմ պայքարի հարցի կարևորությունը», - ասել Է Էրդողանը:
Նա հավելել է, որ թուրքալեզու երկրները պետք է ինքնուրույն վերացնեն սպառնալիքները ռազմավարական ոլորտներում, այդ թվում ՝ ԶԼՄ-ների հարցում:
Հյուպատոսություն Շուշիում, Հայաստանի հետ աշխատելու առաջարկ. ինչ է ասել Էրդողանն Արցախում
Նշենք, որ 2009 թվականի հոկտեմբերին ստեղծված Թյուրքական խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ժամանակակից թյուրքական պետություններին: Խորհրդի կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։ Հունգարիան մասնակցում է որպես դիտորդ։