ԲՀԿ-ական նախկին պատգամավորը ձերբակալվել է. ինչ մեղադրանք է առաջադրվել

Հայրապետյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը ձերբակալվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Ձերբակալվել է Արմավիրի դեղատներում ավազակություն կատարած անձը
«Հայրապետյանը ձերբակալվել է և այժմ էլ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»,- նշեց Թադևոսյանը։ Ջանիբեկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար։
«Ժողովուրդը» գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ նախկին պատգամավորը 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի խճուղում վիճաբանության էր բռնվել մի խումբ անձանց հետ ու ծեծի ենթարկել Երևան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին:
Ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնյա ու նրանց կաշառած 3 գործարարներ
Կայքը հայտնում է նաև, որ Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից և պատճառել է ծանր մարմնական վասվածք:
Միաժամանակ ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ և օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գևորգ Բայադյանին:
«Գեյմզոն» խաղասրահի մոտ կրակոցներ են հնչել. կա ձերբակալված
Ավելին, իրավապահները տվյալներ ունեն, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք ստացած Սահակյանը սպառնալիքների և ճնշումների ներքո հրաժարվել է բողոքից, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել: Հայրապետյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։