ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին։ Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Միրզոյանն արժևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ անցած 27 տարիների գործունեությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը: Առանձնահատուկ կարևորվել է կազմակերպության կողմից երեխաների առողջության և կրթության բարելավմանն ուղղված տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը:
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անցած տարվա ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է հակամարտությունից տուժած երեխաների անվտանգության, կրթության և այլ իրավունքների ապահովման գործում ՅՈւՆԻՍԵՖ-ի առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։