Վրաստանում մաքսանենգության դեպքով ձերբակալվել են Հայաստանի ու Հունաստանի քաղաքացիներ

Վրաստանի մաքսային ծառայողները կանխել են ընդհանուր առմամբ ավելի քան 300 գրամ չհայտարարագրված ոսկու ներկրումն իրենց երկիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի մաքսավորներն այդ երկրի երկու մաքսակետերում կանխել են մաքսանենգ ոսկյա զարդերի ներկրումը երկիր: Ինչպես հայտնում է Sputnik Georgia- ն, հղում անելով երկրի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը, մաքսանենգության երկու տարբեր դեպքերով ձերբակալվել են ՀՀ և Հունաստանի քաղաքացիներ։
Ավելի քան 7,5 հազար տուփ սիգարետ փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Ռուսաստան տանել
Հայաստանի քաղաքացին փորձել է անօրինական կերպով ոսկի ներկրել հայ–Վրացական սահմանի Սադախլոյի անցակետով։ Նրա ուղեբեռի զննման ժամանակ մաքսավորները հայտնաբերել են չհայտարարագրված ոսկու ձուլակտորներ` 100 գրամ ընդհանուր քաշով, ավելի քան 17,5 հազար լարի արժեքով։
Իսկ Թուրքիայի հետ սահմանի Սարպիի անցակետում Վրաստանի և Հունաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են 202,34 գրամ ընդհանուր քաշով, 21,4 հազար լարի արժեքով ոսկյա զարդեր:
Վրաստանի քաղաքացին տուգանվել է 3.2 հազար լարիով, իսկ Հայաստանի ու Հունաստանի քաղաքացիները ձերբակալվել են։
Նրանց գործերը փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:
Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Վրաստանում ոսկու մաքսանենգության համար