«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի բերանում սափրիչի սայրեր են հայտնաբերել

Կալանավայր
Կալանավորի հագուստի աստառի մեջ նախապես պատրաստված թաքստոցում նաև անհայտ ծագման դեղահաբեր են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները թմրամիջոցների և արգելված իրերի իրացման փորձեր են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Հոկտեմբերի 19-ին ՔԿՀ ծառայողները կալանավորված անձ Դ. Ա.-ին դատարան տեղափոխելուց առաջ ենթարկել են անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս հագուստի աստառի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր:
Երևանում երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց
Ըստ հաղորդագրության` հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկաների վայր ընկնելուն նմանվող ձայներ:
Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը և հայտնաբերել ալկոհոլին բնորոշ հեղուկով ներնետված 3 պլաստմասե շիշ և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 81,6 գրամ քաշով, առանձնացված 11 զանգված, գործարանային արտադրության 7 դանակ, 3 բջջային հեռախոս, 2 տուփ խաղաքարտ:
Թմրամիջոցների և արգելված իրերի իրացման փորձեր «Վանաձոր» ՔԿՀ-ում
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Հայաստանում անչափահասները սկսել են թմրամիջոցներ պատվիրել Telegram–ով