Տիգրան Կարապետյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Տիգրան Կարապետյան
Որոշ ժամանակ առաջ Տիգրան Կարապետյանն ու նրա կինը վարակվել էին կորոնովիրուսով, Կարապետյանը թեթև էր տարել, ապաքինվել էր
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «ԱԼՄ հոլդինգ»-ի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այժմ գտնվում է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Կարապետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Շտապօգնության մեքենայով նրան երեկ են տեղափոխել հիվանդանոց»- ասաց Դանիելյանը:
Տիգրան Կարապետյանի փեսան` լրագրող-մեկնաբան Արտակ Մուրադյանը, Sputnik Արմենիային հայտնեց, որ Ժողովրդական կուսակցության նախագահը երրորդ օրն է, ինչ գտնվում է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում։

«Որոշ ժամանակ առաջ Տիգրան Կարապետյանն ու նրա կինը վարակվել էին կորոնովիրուսով, Կարապետյանը թեթև էր տարել, ապաքինվել էր։ Մոտ երկու շաբաթ անց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այժմ միացված է արհեստական շնչառության սարքին։ Բժիշկներն ամեն ինչ անում են վիճակը կայունացնելու համար»,- նշեց Մուրադյանը։

Մեր տեղեկություններով` Կարապետյանը կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Հասարակական-քաղաքական գործիչը 76 տարեկան է։