ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար. Պուտին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան վեր կանգնել հանգամանքներից ու լուծել ճգնաժամը Ղարաբաղում՝ դադարեցնելով արյունահեղությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, պետք է պայմաններ ստեղծել Ղարաբաղում երկարատև կարգավորման համար, կողմերը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունը։
«Մեր տուն մի խցկվեք»․ Պուտինը դիմել է Արևմուտքին
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն հնարավոր ամեն ինչ արել է՝ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար, իսկ այժմ ռուս խաղաղապահները պատվով են կատարում իրենց պարտքը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Պուտինն աշխարհի ներկայիս վիճակը համարում է սառը պատերազմի ձախողման արգասիք
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: