Օդի ջերմաստիճանը կտրուկ կիջնի. եղանակի տեսություն

Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում հողի մակերևույթին կանխատեսվում է -3․․.-4 աստիճան ցուրտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին -3․․.-4 աստիճան ցուրտ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-23-ը գիշերը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +17-ից +19, երեկոյան՝ +14-ից +16 աստիճան։