Մոսկվան աջակցում է «3+3» տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը

«3+3»-ի ստեղծման գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, Ռուսաստանը աջակցել է այս նախաձեռնությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվան կողմ է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը՝ ի շահ դրա բոլոր մասնակիցների: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Կալինինգրադի մարզի փորձը կա. քաղաքագետը` Հարավային Կովկասում ուղիների ապաշրջափակման մասին
«Մենք կարծում ենք, որ դա կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերությունների նկատմամբ, լուծել առկա հակասությունները և բացել տնտեսական, տրանսպորտային, հումանիտար կապերը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ «3+3»-ի ստեղծման գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, Ռուսաստանը, իր հերթին, աջակցել է այս նախաձեռնությանը:
Զախարովան նշել է, որ Մոսկվան տեսնում է մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին ՝ ԱՄՆ-ի, որոշ գործընթացներին միջամտելու, այս նախաձեռնության կայացմանը ամեն կերպ խանգարելու ցանկությունը: Բացի այդ, ԱՄՆ-ն զբաղվում է ապատեղեկատվությամբ ՝ 3+3 նախաձեռնության հեղինակությունը վերագրելով Մոսկվային։
Մհեր Գրիգորյանը բացատրեց, թե ինչպես են բացվելու տարածաշրջանի փակ ճանապարհները
Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի շուրջ:
Ինչպես նշել է ռուս նախարարը, իրանական կողմն այս գաղափարի նկատմամբ դրական վերաբերմունք է հայտնել, նույն վերաբերմունքն է նկատվում Ադրբեջանում և Թուրքիայում: Ռուսաստանն աշխատում է Հայաստանի գործընկերների հետ և նաև հույս ունի, որ Վրաստանը կկարողանա տեսնել իր հիմնարար շահը նման մեխանիզմ ստեղծելու հարցում։