Մուշեղ Բաբայանը 20 օր էլ չպաշտոնավարեց որպես ՀՔԾ պետի տեղակալ․ նա նոր պաշտոն ունի

Հոկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ՀՔԾ պետի տեղակալ դարձած Մուշեղ Բաբայանն այսօր ազատվել է այդ պաշտոնից ու նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Մուշեղ Բաբայանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Մուշեղ Բաբայանին 2021 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար՝ ազատելով նրան Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից», - ասվում է հրամանագրում։
Գյումրի ու Վանաձոր համայնքներում ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Նշենք, որ Բաբայանը նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնում ընդամենը 17 օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին։ Դրանից առաջ նա ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետն էր, իսկ մինչև 2018-ի իշխանափոխությունը աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։