Ինչո՞ւ չենք պահանջում Սև լճից ադրբեջանցիների հեռանալը. պատասխանում է Արմեն Գրիգորյանը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը դեռ չի սկսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ զրույցում պատասխանել է «ինչու Հայաստանը չի պահանջում Սև լճից ադրբեջանցի զինվորականների հեռանալը» հարցին։

«Պահանջում ենք, ամեն տեղ բարձրացնում ենք այս հարցը, փորձում ենք դիվանագիտորեն լուծել հարցը», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր ադրբեջանցիները սկսել են կառույցներ ստեղծել Սև լճի տարածքում կամ էլ տարածքից առաջ են անցել։
Միջանցքի հարց չի քննարկվում․ Արմեն Գրիգորյանը՝ Ադրբեջանի հայտարարությունների մասին
«Այդ խնդիրը կարգավորելու համար սահմանազատման և սահմանագծման գործընթաց է պետք, որը դեռ չի սկսվել», - ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Արցախյան պատերազմի ընթացքում ՆԱՏՕ–ի լռությունն առավել քան տարօրինակ էր. Գրիգոր Բալասանյան