ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհի և Եվրոպայի այս տարվա առաջնություններին նախապատրաստվելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 114 720 000 դրամ կհատկացվի։
Բյուջեում վերաբաշխում անելու մասին առաջարկը, որն արել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, այսօր ընդունվեց կառավարության նիստում։
Բանն այն է, որ 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստներ վճարելու նպատակով այս տարվա բյուջեով հատկացված է ընդհանուր 232 000 000 դրամ:
Դումանյանը պարզաբանեց` այդ գումարի մեջ 2021 թվականին նախատեսված առաջնությունների մասնակցությունը նախատեսված չի եղել։