Հայաստանում մեկնարկում է ձմեռային զորակոչը

Զորակոչ
Զորակոչվելու են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, և նրանք, ովքեր նախկինում տարկետում էին ստացել մինչև այս տարվա վերջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ։
Զորակոչվելու են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
ՄԻՊ–ը զորակոչիկների ու զինծառայողների խնդիրների լուծման 8 առաջարկ է ուղարկելու ԱԺ և ՊՆ
Որոշման համաձայն` հոկտեմբերի 25-ից ՀՀ–ում կմեկնարկի հանրապետական ու մարզային զորակոչային հանձնաժողովների կազմավորումն ու օրենքով նախատեսված նախազորակոչային նախապատրաստական այլ միջոցառումները։ Կիրականացվեն զորակոչիկների բժշկական հետազոտություններ։
Իսկ բուն զորակոչը կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը, զորացրումը` 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը։
Տղաներն անձնագիր կստանան ոչ թե մինչև 18, այլ 19 տարեկանը լրանալը
Ինչ հիմքով են պատերազմին մասնակցած ուսանողներից ուսման վարձ պահանջում. ԿԳՄՍՆ պարզաբանումը