ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտակայքում այսօր երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ժամը 13:17-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում: