Հայաստանի չեմպիոնը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Ավստրիայի ԼԱՍԿ-ին:
Հատկանշական է, որ վերջին 2 հանդիպումները «Ալաշկերտը» պարտվել է իր հարկի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Ավստրիայի ԼԱՍԿ-ին:
Առաջին խաղակեսում հյուրերն առավելության հասան 1-0 հաշվով՝ չնայած չիրացված 11 մետրանոցին։ Երկրորդ խաղակեսում ու հանդիպման ավելացված ժամանակում հյուրերը ևս 2 գնդակ խփեցին «Ալաշկերտի» դարպասը:
Միջադեպ «Սևան» ֆուտբոլային ակումբի և մրցավարների միջև․ հարուցվել է կարգապահական վարույթ
Հայաստանի չեմպիոնը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայում և վերջինն է խմբում: Ի դեպ, վերջին 2 հանդիպումները «Ալաշկերտն» անցկացրել է իր հարկի տակ։
Խմբի առաջատարները 7-ական միավորով «Մաքաբին» և ԼԱՍԿ-ն են: