ԳԹԿ աշխատակիցը փորձել է դուրս հանել ուսուցիչների ատեստավորման թեստը. Դումանյան

Վահրամ Դումանյան
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ թեստի որևէ արտահոսք տեղի չի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ուսուցիչների համար իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացի մասնակիցներից մեկը փորձել է դուրս բերել թեստը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Դա չի եղել թեստի արտահոսք, դա եղել է փորձ, որը կանխվել է։ Փորձն արել է մեկը, ով երբևէ մասնակցել է թեստերի կազմմանը։ Իրավապահների շնորհիվ գործը չի հասել նրան, որ արտահոսք լինի։ Թեստի որևէ արտահոսք չի եղել»,– հայտարարեց Դումանյանը։
Պատվաստվիր և կանխարգելիր․ Tik-tok-ի ձևաչափով մրցույթ՝ ավագ դպրոցների աշակերտների համար
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ այդ դեպքով քրեական գործ է հարուցվել Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակցի նկատմամբ։
Որոշ ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա. Դումանյանը ցուցանիշներ ներկայացրեց