Covid-19–ի կանխարգելման համար ՀՀ առողջապահության նախարարությանը լրացուցիչ 2 մլրդ հատկացվեց

Կառավարության նիստ
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության բյուջետային միջոցների սղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ հատկացվեց առողջապահության նախարարությանը։
Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում` առանց քննարկման ու զեկուցման։
2603 նոր դեպք, 32 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջապահության նախարարության բյուջետային միջոցների սղությամբ։
Քանի՞ մարդ է Երևանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Գումարն ուղղվելու է վարակիչ հիվանդության` ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով իրականացված միջոցառումների ծախսերին:
2603 նոր դեպք, 32 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում