ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները տարբեր բժշկական լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7 դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել են կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։
Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են մարդկանց կուտակումները, դիմակ չդնելը, սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։
Տեսչական մարմինը լոբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։