Բնության զավակները. Ամազոնիայի արքայի պատվին կազմակերպած հիշատակի ծեսի հազվագյուտ կադրերը

Sputnik
1 / 12

Յավալապիտի ցեղի տղամարդիկ կատարում են «սգի ավարտի պարը»։

2 / 12

Յավալապիտի ցեղի տղամարդը` հուղարկավորության ծեսի ժամանակ, թութակը ձեռքին։

3 / 12

Յավալապիտի ցեղի երեխան մասնակցում է «սգի ավարտի պարին»։

4 / 12

Յավալապիտի ցեղի հուզված կնոջը դուրս են բերում հուղարկավորության արարողությունից։

5 / 12

Յավալապիտի ցեղի տղամարդը ձուկ է պատրաստում հուղարկավորության ծեսի ժամանակ։

6 / 12

Յավալապիտի ցեղի երեխաները խաղում են գետում հուղարկավորության ծեսի ժամանակ։

7 / 12

Յավալապիտի ցեղի տղամարդը հուղարկավորության ծեսի ժամանակ գոտու վրա ձուկ կապած։

8 / 12

Տարբեր ցեղերի տղամարդիկ մենամարտում են հուղարկավորության ծեսի ժամանակ։

9 / 12

Յավալապիտի, Կալապալո և Մեխինակո ցեղերի ներկայացուցիչները բամբուկե սրինգ են նվագում` պարելով հուղարկավորության ծեսի ժամանակ։

10 / 12

Յավալապիտի ցեղի տղամարդը հուղարկավորության ծեսի ժամանակ նկարում է իր մարմնի վրա։

11 / 12

Կամայուրա ցեղի կինը ծխում է հուղարկավորության ծեսի ժամանակ։

12 / 12

Յավալապիտիում արևն անցել է ծառի հետևը։

Ամազոնիայում (այժմյան Բրազիլիայի Շինգու ազգային պարկի տարածքում) բնակվող հնդկացիական յավալապիտի ցեղն ինքնատիպ ավանդույթներ ունի և ուժեղ ոգի, չնայած ցեղն այսօր բաղկացած է հազիվ 200 մարդուց։
Ու թեև վերջին տվյալներով յավալապիտի ցեղի լեզվով այդ 200 հոգուց ընդամենը 10 մարդ է խոսում, նրանց ավանդույթներն ամուր են, բացի այդ, ցեղին վայրի արդեն անվանել չի կարելի։ Գույնզգույն տոներ, հիշատակի օրեր` նվիրված, օրինակ Արիտանա կասիկին (արքային), որին հնդկացիները մեծ առաջնորդ են համարում։ Նա Շինգուում զբաղեցնում էր Պեսկիսի էթնիկ միջավայրի ինստիտուտի նախագահի պաշտոնը։
Դրախտային Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները` լուսանկարներով
Անկախ ժամանակակից քաղաքակրության ներթափանցումից՝ յավալապիտի ցեղում պահպանվել են դարերով փորձված ավանդույթներն ու սովորությունները։ Օրինակ ձուկ նրանք որսում են թունավոր բույսի օգնությամբ, որը իջեցնում են ջրի մեջ, այն թուլացնում է ձկանն այնաստիճան, որ նրան հնարավոր է դառնում որսալ ձեռքով։
Կամ պարերով տոները. նրանց շարժումներն այնքան հղկված են, որ աչք չես կարողանում կտրել պարից։