ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում քննադատել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։
«Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում», - ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից», և Թաթոյանը նրանց շարքում է։
«Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին», - ասել է ԱԽՔ-ը։
Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը, նրա պաշտոնավարումը պաշտոնապես ավարտվելու է։