WSJ-ի ընթերցողներն ընդունել են, որ Պուտինն իմաստուն է. նրանք ծաղրել են Արևմուտքին

Ամերիկացիները վառելիքային շուկայի մրրկայնության պայմաններում Արևմուտքի պահվածքը «էներգետիկ մազոխիզմ» են որակել՝ հարգանքի տուրք տալով Պուտինի իմաստությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի խելացի ու ավելի խորաթափանց է, քան ամերիկացի ու եվրոպացի քաղաքական գործիչները: Նման կարծիք են հայտնել «Wall Street Journal» թերթի ընթերցողները՝ վերլուծելով Ռուսաստանի առաջնորդի պահվածքը Եվրոպայի տարածքում առկա վառելիքային ճգնաժամի ֆոնին։
Պարբերականը գրում է, որ «անիրականանալի կլիմայական երազանքները» ԵՄ-ին փակուղու են հասցրել։ WSJ-ի ընթերցողները, ինչպես և արտասահմանյան փորձագետները, նշում են, որ Մոսկվան ստեղծված իրավիճակում ի սկզբանե ճիշտ ռազմավարություն է որդեգրել:
Ածուխը ջերմացնում է գրպանը․ ինչո՞ւ է ռուսական վառելիքը այդքան թանկ նստում Եվրոպայի վրա
Եվրոպայի` էներգառեսուրսների մեծամասնությունից հրաժարվելը դրական ազդեցություն չի ունենա շրջակա միջավայրի վրա։ Հրապարակման մեջ գրված է, որ այս միջոցառումները «պատմության մեջ ինքնախեղման մեծագույն ակտերից մեկն է»:
«Եկեք ընդունենք, որ Պուտինն ավելի խելացի ու խորաթափանց է, քան այսօրվա եվրոպացի ու ամերիկացի բոլոր ղեկավարները։ «Երբեք մի խանգարիր քո թշնամուն, եթե նա ինքնասպանություն է գործում»: Նույնիսկ պետք էլ չէ, որ Պուտինը ոչնչացնի մեզ։ Նա պարզապես նայում է՝ ինչպես ենք ինքներս մեզ ոչնչացնում։ Իսկ հետո մեզ չափազանց բարձր գնով դեղամիջոց կուղարկի», - գրել են մեկնաբանները։
Բացի այդ, նրանք հարց են ուղղել Եվրոպային ու ԱՄՆ-ին․ «Եթե ոչ թե տեղական, այլ ներմուծված գազ այրենք, СО2-ի արտանետումն ավելի քիչ կլինի՞»։
Ձմռան նախաշեմին Եվրոպան հայտնվել է էներգետիկ կոլապսի սպառնալիքի առջև, քանի որ հրաժարվել է ավանդական վառելիքից` հօգուտ հողմային ու արևային մարտկոցների: «The Wall Street Journal»-ի հեղինակները նշում են, որ էներգակիրների եվրոպական գներն անցյալ տարվա համեմատ ավելի քան հինգ անգամ աճել են:
Վառելիքի ճգնաժամի ֆոնին Լոնդոնում մոբիլիզացնում են բանակը
Նշենք, որ ԵՄ գազի շուկայում մինչ օրս շարունակվում է անկայունությունը, որը սկսվել էր ամռան վերջին։
Դեռ օգոստոսի սկզբին հազար խորանարդ մետր վառելիքի գինը TTF ինդեքսով 515 դոլար էր, իսկ մեկ ամիս անց այն հասավ 614 դոլարի: Այնուհետև ֆյուչերսները միայն թանկացան՝ թարմացնելով պատմական ռեկորդները. հոկտեմբերի 6-ին գազի գինը հասավ հազար խորանարդ մետրի դիմաց 1937 դոլար պատմական ռեկորդի։ Իսկ դրանից հետո գազի շուկայում սկսվեց նույնքան արագ անկում գրանցվել. հոկտեմբերի 7-ին գնանշումներն իջան մինչև 1000 դոլար ու ավելի ցածր։
Արտասահմանյան քաղաքական գործիչների մի մասը շարունակեց գազի թանկացման մեջ «ռուսական հետք» փնտրել։
Եվրապատգամավորների խումբը պահանջեց հետաքննել «Գազպրոմի» գործողությունները, իսկ Ուկրաինան հայտարարեց, որ Ռուսաստանը նպատակաուղղված ապակայունացնում է գազի մատակարարումը եվրոպացի սպառողներին ու շուկայում գազի գնի բարձրացման պատճառով քաոս է ստեղծում:
ԱՄՆ-ն պարտվել է Ռուսաստանին Եվրոպայի համար պայքարում
Ռուսաստանը հերքեց մեղադրանքները և օգնություն առաջարկեց։ Պուտինն ասաց, որ Ռուսաստանը կարող է այս տարի վառելիքի ռեկորդային ծավալներ արտահանել Եվրոպա: Արդյունքում գազի գները նվազեցին։ Ավելին, Մոսկվան նույնիսկ ավելացրեց Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումը: Իսկ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք -2»-ը կարող է օգնել եվրոպական շուկայի կայունացման հարցում։
Փորձագետները համարում են, որ Եվրոպայի էներգետիկ շուկայի ճգնաժամի պատճառներից մեկը Եվրահանձնաժողովի գործողությունների սխալներն են՝ որոշ «կանաչ» նորմերի պատճառով:
Ո՞վ է իրականում մեղավոր Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի համար