Թուրքիան ուզում է երկարաձգել ռազմական ներկայության ժամկետը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում

Մինչև այս պահը ամեն տարի Թուրքիայի ներկայությունն այս երկրներում երկարացվել է ընդամենը մեկ տարի ժամկետով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու համար միջնորդություններ է ներկայացրել մեջլիս: Այս մասին գրում է ermenihaber–ը։

Որպես պատճառ առաջ է քաշվել Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների գործունեությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ չունի. Ժիրինովսկու պատասխանն Էրդողանին
Իրաքում և Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ժամկետը նախատեսվում երկարացնել 2 տարով:
Մինչև այս պահը ամեն տարի Թուրքիայի ներկայությունն այս երկրներում երկարացվել է ընդամենը մեկ տարի ժամկետով:
Թուրք պաշտոնյան չի բացառում, որ իր երկիրը ռուսական կործանիչներ կգնի
Լիբանանի վերաբերյալ միջնորդությամբ պահանջվում է UNIFIL-ի կազմում թուրքական անձնակազմի առաքելության ժամկետը երկարացնել ևս մեկ տարով: