Ճապոնիայի հարավում ժայթքել է Ասո հրաբուխը. տեսանյութ

Հրաբխից 130 կմ հեռավորության վրա գտնվում է «Իկատա» ատոմակայանը։
Sputnik
Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում ակտիվացել է Ասո հրաբուխը։ Տեղեկությունը հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը:
Ծխի սյան բարձրությունը հասել է 3500 մետրի։ Հրաբխային քարերն արտանետվել են 1 կմ հեռավորության վրա։ Օդերևութաբանները նախազգուշացրել են քարերի արտանետման և պիրոկլաստիկ հոսքերի վտանգի մասին։
Հրաբխից 130 կմ հեռավորության վրա գտնվում է «Իկատա» ատոմակայանը։
Լավա, մոխիր, կրակ և ծուխ. իտալական Էտնա հրաբխի ժայթքումը` լուսանկարներով
Ասոն կազմված է հրաբխային շղթայից, որի ամենաակտիվ հրաբուխներից մեկը Նակադակեն է։ 2017 թվականի սեպտեմբերին ժայթքման ժամանակ ծխի սյան բարձրությունը հասել էր 2000 մետրի: 1953 թվականին քարերի արտանետումից տուժել էր 90 մարդ։ 1958 թվականին ժայթքման հետևանքով 12 մարդ Էր մահացել քարերի արտանետման հետևանքով, իսկ 1979 թվականին պայթյունանման ժայթքումը 3 մարդու կյանք էր խլել:
Սիցիլիայում ժայթքել է Եվրոպայի ամենաբարձր հրաբուխը. տեսանյութ