Սերգեյ Բեզրուկովը վարակվել է կորոնավիրուսով, դերասանին հիվանդանոց են տեղափոխել

Սերգեյ Բեզրուկով. Արխիվային լուսանկար
Արտիստը երկրպագուներին կոչ է արել չանհանգստանալ և հայտնել է, որ ներկայացումները կհետաձգվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը վարակվել է կորոնավիրուսով, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Այդ մասին դերասանը հայտնել է իր Instagram-ում։
Արտիստի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է, հիվանդությունը թեթև է ընթանում։
Իգոր Կրուտոյը կոչ է արել աղոթել Ալեքսանդր Սերովի համար. երգիչը հոսպիտալացվել է Covid- ով
«Հիմա գոնե վերջապես հանգստանալու և կարդալու․․․ տվյալ դեպքում՝ վերընթերցելու ժամանակ կա։ Բոլորին առողջություն»,-գրել է դերասանը։