Ով և ինչպես կարող է այցելել Արցախ և հասնել Ամարաս

Ամարասի վանքը լիովին բաց է այցելությունների համար, իսկ ընդհանուր առմամբ Արցախ կարող են այցելել (և այցելում են) զբոսաշրջիկներ ոչ միայն Հայաստանից և Ռուսաստանից, այլ նաև այլ երկրներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախում շարունակում են զբոսաշրջային երթուղիներ կազմել և հյուրեր ընդունել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի ժամանակ։
«Արցախն ավելի քան երկու հազար մշակութային հուշարձան է կորցրել, որոնց թվում նաև զբոսաշրջության տեսանկյունից կարևոր բազմաթիվ օբյեկտներ կան։ Այժմ մենք աշխատում ենք այն ուղղություններով, որոնք նախկինում պակաս նկատելի էին, բայց հիմա առաջին պլան են դուրս եկել»,-պարզաբանել է Շահվերդյանը։
Արցախում Ռազմահայրենասիրության և զբոսաշրջության նախարարություն այլևս չկա
Այդպիսին է, օրինակ, Հակոբավանքը (կառուցված է, ենթադրաբար, 13-րդ դարում, գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մերձակայքում), ինչպես նաև մի քանի այլ վանքեր։ Դրանց շուրջ նաև անտառային տարածքով քայլարշավների երթուղիներ կան։
«Դրա հետ մեկտեղ շատ կարևոր է զբոսաշրջիկներին և նույնիսկ հենց ՀՀ բնակիչներին հասցնել այն տեղեկությունը, որ Արցախում անվտանգ է։ Ներքին զբոսաշրջության խոչընդոտներից մեկը հենց չստուգված և տագնապ առաջացնող տեղեկություններն են։ Մեր խնդիրը այդ կարծրատիպերը կոտրելն է, այնպես անելը, որ քաղաքացիները դադարեն անվերապահորեն վստահել այն ամենին, ինչ գրվում է սոցցանցերում»,-հայտարարել է Շահվերդյանը։
Ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարներ. Դավիթ Բաբայանը ՌԴ–ում էր
Դա վերաբերում է նաև Ամարասի վանական համալիր այցելությանը։ Հիմա այն բացարձակ հասանելի է, և յուրաքանչյուր ոք կարող է այցելել, նույնիսկ սեփական ավտոմեքենայով, ընդգծել է Շահվերդյանը: Ինչ վերաբերում է Դադիվանքին, ապա հունիսից դադարել են թույլատրել ուխտավորների մուտքն այնտեղ, և վանքում առայժմ մնում են միայն հայ հոգևորականները: Բայց հուսադրող տեղեկություններ կան, որ շուտով այն կրկին կբացվի, հավելել է նա։
Ինչ վերաբերում է Արցախ մուտք գործելուն՝ այն լիովին ազատ է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, բավական է միայն անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։ Բայց այլ երկրների քաղաքացիների համար նույնպես մուտքը փակ չէ․ նրանք առաջվա պես կարող են վիզա ստանալ Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով։
Ռուսաստանից ՀՀ է հասել Արցախի համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
«Մեզ մոտ զբոսաշրջիկներ են գալիս նաև եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից»,-ավելացրել է նա։ Տարեսկզբից ի վեր, նշել է նա, Արցախն ընդունել է 2019թ․-ի զբոսաշրջիկների քանակի մոտ 10 տոկոսը։
Նշենք, որ Արցախում հյուրերի և զբոսաշրջիկների ընդունելության համար շարունակում է գործել չորս հյուրանոց (մյուս հյուրանոցում դեռևս փախստականներ և բռնի տեղահանվածներ են բնակվում):