MMA. Արմեն Պետրոսյանը նոկաուտի է ենթարկել բուլղարացի Կալոյան Կոլևին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը ներկայացնող Արմեն Պետրոսյանը (92.99 կգ) նոկաուտի է ենթարկել բուլղարացի Կալոյան Կոլևին խառը մենամարտերի DANA WHITE'S CONTENDER SERIES մենամարտում, տեղեկացնում է mmafighting-ը։ 30-ամյա հայ մարտիկն ընդհատել է Կալոյան Կոլևի 10 մենամարտի հաղթական շարքը։
Սա Արմեն Պետրոսյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր։ Հուլիսին նա հաղթել էր ռուսաստանցի Ալեքսանդր Զեմլյակովին։