Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել. գործով կա նոր ձերբակալված

Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու գործով արդեն երեք մարդ է ձերբակալվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել երկրի պետական սահմանն ապօրինի հատելու համար։ Այս մասին հայտնում է «Մտավարի արխի» հեռուստաընկերությունը։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը` Միխեիլ Սաակաշվիլիին պաշտոնապես մեղադրանք են առաջադրել:
Վրաստանում Սաակաշվիլիի` սահմանն ապօրինի հատելու գործով արդեն ձերբակալվել է երեք մարդ ՝ ի վարորդ Էլգուջա Ծոմայան, ինչպես նաև Փոթի նավահանգստի երկու աշխատակիցներ: Այսօր երկրի ՆԳՆ - ն հայտնել է գործով չորրորդ անձի ձերբակալության մասին։
Իրավիճակ է փոխվել. փաստաբանը հույս ունի, որ Սաակաշվիլիին ներում կշնորհեն
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտից
Այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։