Հնդկաստանը պայմանավորվել է Հայաստանի հետ COVID-19–ի հավաստագրերի փոխադարձ ճանաչման մասին

Հնդկաստանի իշխանությունները նոր կանոններ են հրապարակել, որոնց համաձայն երկիր մուտք գործելիս հաշվի է առնվելու COVID-19–ի պատվաստման մասին հավաստագրի փոխադարձ ճանաչման մասին երկրների միջև առկա համաձայնագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանը COVID-19–ի պատվաստման մասին հավաստագրի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր է կնքել 11 երկրների հետ, այդ թվում նաև Հայաստանի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հնդկաստանի առողջապահության նախարարությանը։

«Երկրների ցանկը, որոնց հետ Հնդկաստանի կառավարությունը համաձայնագիր ունի պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ այն անձանց համար, որոնք լիարժեք պատվաստում են անցել Հնդկաստանի կամ ԱՀԿ–ի կողմից ճանաչված պատվաստանյութով հետևյալն է` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նեպալ, Բելառուս, Լիբանան, Հայաստան, Ուկրաինա, Բելգիա, Հունգարիա, Սերբիա», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հրապարակել է նաև «ռիսկային երկրների» ցանկը, այդ երկրների ճանապարհորդները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն Հնդկաստան ժամանելուն պես։ Այդ ցանկում են Եվրոպայի երկրները (այդ թվում Մեծ Բրիտանիան), Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, Բանգլադեշը, Բոթսվանան, Չինաստանը, Մավրիկիան, Նոր Զելանդիան և Զիմբաբվեն։
Չպատվաստված ու ՊՇՌ թեստ չհանձնած աշխատողները կարող են զրկվել ստաժից ու արձակուրդից
Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները երկիր մուտք գործելու նոր կանոններ են հրապարակել, որոնց համաձայն երկիր մուտք գործելիս հաշվի է առնվելու COVID-19–ի պատվաստման մասին հավաստագրի փոխադարձ ճանաչման մասին երկրների միջև առկա համաձայնագիրը և Հնդկաստան ժամանելու ցանկություն ունեցողի պատվաստման կարգավիճակը։ Նման համաձայնագրի առկայության և զբոսաշրջիկի լիարժեք պատվաստման դեպքում նրան կթույլատրվի լքել օդանավակայանը և ինքնուրույն հետևել սեփական առողջությանը ժամանելուց հետո 14 օրվա ընթացքում։
Ռեստորաններ` միայն պատվաստված կամ ՊՇՌ թեստերով. ԱՆ-ի խստացումներն այդքան անհրաժե՞շտ են
Չպատվաստված, մասամբ պատվաստված կամ «ռիսկային երկրներից» ժամանածները պետք է Հնդկաստան ժամանելուց հետ COVID-19–ի թեստ հանձնեն, մեկ շաբաթվա ընթացքում տնային կարանտին պահպանեն և ժամանման 8-րդ օրը կրկնեն ՊՇՌ թեստը։
Հիշեցնենք, որ Հնդկաստանը կորոնավիրուսի բացահայտված դեպքերի թվով շարունակում է աշխարհում երկրորդ հորիզոնականում մնալ։
Պարտադիր պատվաստմանն ու ՊՇՌ թեստին վերաբերող հրամանն առաջիկայում կարող է փոփոխվել