ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են գերությունից երեկ վերադարձած տղաներին

Վերադարձած հայ գերիների թիվը հոկտեմբերի 19-ի դրությամբ 113 է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
«Կիրականացվեն նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայ գերիները վերադարձան Հայաստան, ովքեր դիմավորեցին նրանց. տեսանյութ
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Հայաստան են վերադարձել Մելս Կարապետի Ամբարդարյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Նրանք տեղափոխվել են բուժզննության։
Հայրենիք վերադարձած բոլոր գերիները Շիրակի մարզից են։
Հավելենք, որ այսօրվա դրությամբ վերադարձած հայ գերիների թիվը 113 է։