Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումները հետպատերազմյան իրավիճակի հետ կապ չունեն. ՀԾԿՀ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը լրագրողներին պատմել է, թե ինչ խնդիրներ են առաջացել էներգետիկ համակարգում ու ինչ կապ ունի դրանց հետ Արցախյան պատերազմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին 1 տարում հաճախացած էլեկտրաէներգիայի անջատումները կապ չունեն հետպատերազմյան իրավիճակի ու Արցախից ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալի կրճատման հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Ինչպե՞ս հասնել ռուսական գազի կայուն գնի. պարզաբանում է Հայաստանի փոխվարչապետը
«Հետպատերազմյան իրավիճակն ընդամենը բերել է նրան, որ Արցախից ներկրվող շուրջ 300 մլն ԿՎտ էժան էլեկտրաէներգիայի պակաս ունենք, բայց դա որևէ կերպ չի ազդել ռեժիմների վրա, այսինքն` անջատումների հետ կապ չունի»,– ասաց նա։
Հանձնաժողովի նախագահի խոսքով, համակարգի վրա հիմնականում ազդել են ՀԱԷԿ–ի ժամանակավոր կանգառն ու Հրազդանի ՋԵկ–ի 5-րդ էներգաբլոկի չաշխատելը։
Այդուհանդերձ, ըստ Բաղրամյանի, էլեկտրաէներգիայի սղությունն առավել նկատելի է եղել ամռանը։ Նրա խոսքով, այսօր նման խնդիր այլև չկա։
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում ու մարզերում
«Ամռան ամիսներին, շոգ ժամանակ, երբ օդորակիչները միացնում են, բեռի մեծ ավելացում է լինում»,– ասաց Բաղրամյանը։
ՀԾԿՀ նախագահը հիշեցրեց, որ ռուսական կողմի հետ այսօր դեռ շարունակվում են սահմանին գազի գնի ու այդ համատեքստում նաև` Հրազդանի ՋԵԿ–ի 5-րդ էներգաբլոկի գործարկման շուրջ բանակցությունները։ Բացի այդ, մինչև դեկտեմբեր նախատեսվում է գործարկել նաև Երևանում իտալական ներդրմամբ կառուցված նոր ջերմակայանը, որը ևս լրացուցիչ հզորություն կտա համակարգին։
Ուժը կորցրած են ճանաչվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀԷԿ–երի լիցենզիաները
Ինչ վերաբերում է գազի ու էլենկտրաէներգիայի սակագների հնարավոր փոփոխություններին, Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ հանձնաժողովը դրանց վերաբերյալ հայտեր չի ստացել։ Գազի գնի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել, իսկ էերգետիկ համակարգում ՀԾԿՀ–ն ինքն է ուսումնասիրություններ իրականացնում` հասկանալու համար հաջորդ տարվա օպտիմալ սակագնի չափը։