ԵԱՏՄ երկրների արտաքին առևտուրը 10%-ով գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը. Մալկինա

Առաջին կիսամյակում Հայաստանում, ինչպես նաև Բելառուսում ու Ղազախստանում, օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ է գրանցվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրների արտաքին առևտուրն արդեն 10 տոկոսով գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Amazon-ի, Alibaba-ի ու մյուսների առաջ նոր պայմաններ կդնեն ՀՀ–ում և ԵԱՏՄ-ում վաճառքի համար
2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին երրորդ երկրների հետ ԵԱՏՄ երկրների արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 522 մլրդ դոլար, ինչը մոտավորապես 10 տոկոսով գերազանցում է նախաճգնաժամային 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշը: Ընդ որում՝ արտահանումն աճել է 38,5, ներմուծումը՝ 24,5 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ (հունվար-օգոստոս) է 9 տոկոսով ավելացել է նաև ԵԱՏՄ ֆոնդային շուկաներում առևտրի ծավալը` հասնելով 3,6 տրիլիոն դոլարի:
Երևան–Մոսկվա առանց կանգառի. ԵԱՏՄ թվային տրանսպորտային համակարգը կգործարկվի մինչև 2023 թ.
Հիմնականում նավթամթերք ու թանկարժեք մետաղներ են վաճառվել։
Հայաստանում, Բելառուսում ու Ղազախստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքն աճել է։ 2021 թվականի առաջին կիսամյակում դրանք ընդհանուր առմամբ կազմել են գրեթե 15 միլիարդ դոլար:
«Ռոսատոմի» ղեկավարը կգա Հայաստան՝ նոր ԱԷԿ-ի ստեղծման հեռանկարները քննարկելու