Բայդենի և Պուտինի հանդիպումն այս տարի միանգամայն հավանական է․ Կրեմլ

Դմիտրի Պեսկովը լրագրողներին խոստացել է «ժամանակին տեղեկացնել» հանդիպման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջոզեֆ Բայդենի հանդիպումը՝ այս կամ այն ձևաչափով, միանգամայն հավանական է ընթացիկ տարում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Կրկնում եմ, որ Նուլանդի հետ Ուշակովի վերջին հանդիպման ժամանակ զանազան տարբերակներ են քննարկվել, որոշակի ըմբռնումներ են հաստատվել։ Երբ դրանք հստակեցվեն ձևաչափային և ժամկետային առումով, մենք ձեզ կտեղեկացնենք»,-ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով Պուտինի և Բայդենի հանդիպման հավանականության մասին հարցին։
Այն մասին, որ Նուլանդի այցի շրջանակներում մշակվում են ՌԴ և ԱՄՆ նախագահների հետագա շփումները, ավելի վաղ «Ռուսական էներգետիկ շաբաթվա» միջոցառումների շրջանակներում պատմել էր նաև Վլադիմիր Պուտինը:
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը
Նուլանդը հոկտեմբերի 11-13-ը այցելել էր Ռուսաստանի Դաշնություն և հանդիպումներ ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի, ինչպես նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ: