Ասուլիս. առաջին անգամ կանցկացվի «Թոնրատոն» փառատոնը

Թոնիր
Sputnik
Հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի, Ծովինար համայնքում առաջին անգամ կանցկացվի «Թոնրատոն» փառատոնը: Մասնավորապես, իրականացվելու է հացի ծեսը, հարսանեկան ծես, ծիսական ուտեստների պատրաստման վարպետության դասեր: «Թոնրատոնը» կազմակերպվել է Գեղարքունիքի մարզպետարանի մասնակցությամբ:
Ի՞նչ անակնկալներ են սպասվում «Թոնրատոնի» մասնակիցներին: Ի՞նչ միջոցառումներ են ընդգրկված տոնական ծրագրում: Այս և այլ հարցերին հոկտեմբերի 21-ին, ժ. 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կատասխանեն «Միհր վոյաժ» զբոսաշրջային և մշակութային ընկերության համահիմնադիր, փառատոնի հեղինակ Կարինե Փանոսյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը , «Կէան կրթամշակութային կենտրոն» ՀԿ հիմնադիր Վանուհի Սիմոնյանը:
Փառատոնի նպատակն է հանրահռչակել, պահպանել և փրկել վաղ բրոնզի դարից (Շենգավիթի մշակութային ժամանակաշրջանից մ․թ․ա․ 4-2 հազարամյակներ) հայտնի հազարաշենները (գերանակապ շինություններ, այդ թվում՝ թոնրատներ), ինչպես նաև հանրահռչակել թոնիր-հազարաշեն ամողջության համակարգը, այդ թվում՝ գլխատունը, ծեսերն ու ծիսական ուտեստները, նպաստել համայնքի և մարզի մշակութային ու զբոսաշրջային ակտիվությանը:
Մամուլի ասուլիսը կհեռարձակվի Facebook-ի և Youtube-ի մեր էջերում:
Եթե ունեք հարցեր, կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ դրանք ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com հասցեին, ինչպես նաեւ գրել telegram @Vardan_Aloyan.
Հեռ.՝ +374 (98)180-626, +374 (91) 42-12-35.
Հասցեն՝ Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ: