Աստված ողորմած է․ Լիլիթ Հովհաննիսյանը բացահայտել է` ինչ յուրօրինակ անունով է կնքել որդուն

Լիլիթ Հովհաննիսյանը և երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն ամուսնացել են 2011 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ճանաչված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է նորածին որդու անունն ու Instagram–ի իր էջում լուսանկար հրապարակել։
Կադրում նորաթուխ մայրիկը գրկել է փոքրիկին։
Հրապարակմանը կից երգչուհին գրառում է արել` բացահայտելով որդու յուրօրինակ անունն ու դրա բացատրությունը։
«Յան Վահրամի Պետրոսյան։ Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով։ Նախ` Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։ Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն», - գրել է Լիլիթը։
Նրա երկրպագուները կրկին բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են գրել։
Ձեր խորհրդի կարիքն ունեմ. Լիլիթ Հովհաննիսյանը հղիության ընթացքում գիրացել է
Հիշեցնենք, որ երեկ`հոկտեմբերի 19–ին, երգչուհին հայտնել էր, որ մայրիկ է դարձել։
Լիլիթ Հովհաննիսյանը և երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն ամուսնացել են 2011 թվականին։ Վահրամն ու Լիլիթը ծանոթացել են «Հայ սուպերսթար –1» նախագծի շրջանակում։