«Ալաշկերտ»-ԼԱՍԿ. Միլանովիչը որոշել է` ով կփոխարինի կարմիր քարտ ստացած կիսապաշտպանին

Միլանովիչն անդրադարձել է ԼԱՍԿ-ի հնարավորություններին, նշելով, որ մրցակիցը բավականին ուժեղ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Կոնֆերենցիաների Լիգայի «Ալաշկերտ»-ԼԱՍԿ հանդիպմանը կարմիր քարտի պատճառով խաղը բաց թողնող կիսապաշտպան Արտակ Գրիգորյանին կփոխարինի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը։ Տեղեկությունը նախախաղային ասուլիսի ժամանակ հայտնել է «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը։

«Կարծում եմ` Ռումյան Հովսեփյանը բոլոր անհրաժեշտ որակներն ունի, որ եվրագավաթային խաղերում օգնի թիմին»,–ասել է մարզիչը։

Նա նշել է, որ իր գլխավոր նպատակը ստեղծված դժվարին վիճակից թիմը դուրս բերելն է։ Մասնավորապես, հոգեբանական առումով աշխատանքներ ունեն անելու, իսկ ֆիզիկական պատրաստվածության առումով առաջընթաց կա։
Հայտնի է` որ երկրի մրցավարական կազմն է սպասարկելու «Ալաշկերտ»-ԼԱՍԿ հանդիպումը
«Մարզումների ու խաղերի ընթացքում տեսնում եմ, թե թիմն ինչ ներուժ ունի, ինչ որակյալ խաղացողներ։ Պիտի ջանասիրաբար աշխատանքով ձգտենք շտկել առաջնությունում իրավիճակն ու միավորներ վաստակել եվրագավաթներում։ Հոգաբանական տեսանկյունից հաղթանակ է պետք, ինչը կլավացնի թիմի մթնոլորտը։ Կփորձենք վաղը հաղթել»,–ասել է նա։
Միլանովիչն անդրադարձել է նաև ԼԱՍԿ-ի հնարավորություններին, նշելով, որ մրցակիցը բավականին ուժեղ է և մեծ ներուժ ունի, մասնավորապես, լավ եզրային խաղացողներ։
Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 21-ին, «Ալաշկերտը» կընդունի ավստրիական ԼԱՍԿ-ին:
«Ալաշկերտը» 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը, բայց պարտվեց