ԱԳ նախարարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
Դիվանագետը հավաստիացրել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է ԱԺ խորհրդարանական ընդդիմության հետ
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը:
Իր հերթին դեսպանը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Մեծ Բրիտանիայում դանակահարել են խորհրդարանի պատգամավորին
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ: