Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 26-ին կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահի այցն աշխատանքային է, այն կտևի 1 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի–Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հոկտեմբերի 26-ին այցելել Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմին։
«Մեր նախագահը նախատեսում է հոկտեմբերի 26 - ին մեկօրյա աշխատանքային այց կատարել Ադրբեջան», - ասել է վարչակազմի աշխատակիցը:
Ադրբեջանական զինուժը նոր զորավարժություններ է անցկացնում Լաչինում
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել էր Վարանդա (Ֆիզուլի), ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:
ՀՀ իշխանության «խաղաղության դարաշրջանը» Էրդողանի գիրկն է տանում․ Արեշևը` սպառնալիքի մասին