Սամուել Սևյանը ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի աշխարհի 10 լավագույն շախմատիստների հետ

Ամերիկահայ շախմատիստ Սամվել (Սամուել) Սևյանը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերն է և շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ վարպետներից մեկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Գրոսմայստեր Սամուել Սևյանը ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում կիսել է առաջին-երրորդ տեղերը:
Սևյանը 10 հնարավորից վաստակել է 6,5 միավորներ։ Նույնքան միավոր ունեն նաև մոլորակի երրորդ շախմատիստ, համաշխարհային շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, ինչպես նաև գրոսմայստեր Ուեսլի Սոն, որը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը:
Հայազգի Սամուել Սևյանը հավակնում է ԱՄՆ-ի շախմատի չեմպիոնի կոչմանը
Սամուել Սևյանը 11 տուրերում տարել է երեք հաղթանակ, ընդ որում, դրանցից մեկը` Կարուանայի նկատմամբ, յոթում ոչ ոքի է խաղացել ու մեկ պարտիա պարտվել է:
Ամերիկահայ շախմատիստ Սամվել (Սամուել) Սևյանը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերն է և շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ վարպետներից մեկը:
Արոնյանը ժամանակից շուտ հաղթեց ամերիկացի շախմատիստին Champions Chess Tour–ի եզրափակիչում
Սևյանը 8 տարեկանում դարձել է ԱՄՆ ամենաերիտասարդ վարպետը։ 13 տարեկանում նրա վարկանիշը գերազանցել է 2500-ը, նա նվաճել է գրոսմայստերի տիտղոսը: Սևյանի առաջին մարզիչը միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն էր: