«Ռոսատոմը» Հայաստանին նախագծեր կառաջարկի վտանգավոր քիմիական նյութերը վնասազերծելու համար

Խոսքը Երևանի մերձակա Նուբարաշեն թաղամասում, ինչպես նաև Ալավերդի քաղաքի մերձակայքում և հանրապետության մի շարք այլ կետերում գտնվող քիմիական թափոնների գերեզմանոցների մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է Հայաստանի իշխանություններին քիմիական թափոնների վնասազերծման ծրագրեր առաջարկել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ Երևանում ընթացող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում։
Սուրեն Պապիկյանը և «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ–ի արդիականացման ընթացքը
Նա ընդգծեց, որ խոսքը ոչ թե միջուկային վառելիքի թափոնների վերամշակման կամ օգտահանության (դրա նախագծերն առանձին են քննարկվում), այլ հենց ոչ միջուկային թափոնների, մասնավորապես՝ Երևանի մերձակա Նուբարաշեն թաղամասում, ինչպես նաև Ալավերդի քաղաքի մերձակայքում և հանրապետության մի շարք այլ կետերում գտնվող քիմիական թափոնների գերեզմանոցների մասին է:
«Ինչպես գիտեք, «Ռոսատոմը» միայն միջուկային կորպորացիա չէ, այն աշխատում է տասնյակ այլ ուղղություններով, այդ թվում՝ իմ նշած ուղղություններով։ Այժմ մեր ռուս գործընկերները ցանկանում են մեզ տեխնիկական առաջարկներ ներկայացնել նախագծերի վերաբերյալ՝ ենթադրաբար մեկ ամսվա ընթացքում»,-ավելացրեց Տերտերյանը։
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում
Նշենք, որ «Ռոսատոմը» Հայաստանի կառավարության հետ քննարկում է նաև քիչ արտանետումներով աղբայրիչ էլեկտրակայանների կառուցման նախագիծը: Ռուսական «Ռոստեխ» և «Ռոսատոմ» կորպորացիաները ճապոնա-շվեյցարական Hitachi Zosen Inova ընկերության տեխնոլոգիայով արդեն 4 այդպիսի ՋԷԿ են կառուցում Մերձմոսկվայում, ևս մեկը՝ Թաթարստանում: Կկայանների համար տուրբինները թողարկվում են Ռուսաստանում։ Այդ շինարարության փորձը հաշվի կառնեն Հայաստանի համար առաջարկներ պատրաստելիս։